Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

timthumb (9)

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: «2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ազգը լինի ազատ և երջանիկ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *