Հրանուշ Հակոբյանը հարստանալու նոր ձև է գտել…

timthumb (3)

Չգիտես տուրիստական սեզո՞նն է պատճառը, ամառվա տա՞պը, թե՞ ուղղակի բյուջեից հավելյալ ֆինանսավորում ստանալու բուռն ցանկությունը, բայց կարծես Սփյուռքի նախարարությունում որոշել են անել ամեն ինչ՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը հնարավորինս ավելացնելու:

Այսպես՝ Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, թե նախարարությունը սկսել է նոր ծրագրերի իրականցնումը, որոնցից առաջինը կրելու է «Եկեք Հայաստան. դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք» վերամբարձ անունը: Ի դեպ՝ հայտնի է դարձել նաև, որ առաջիկայում համապատասխան ծրագրերի իրականացման նպատակով Սփյուռքի նախարարությունը ծախսերը 40 միլիոնից նախատեսում է հասցնել մինչև 100 միլիոնի: Իհարկե, Հայաստանը դրսի հայերի համար գրավիչ դարձնելու՝ Սփյուռքի նախարարի բուռն ցանկությունը չողջունել՝ ոչ մի կերպ չի կարելի, սակայն կասկածներ չհայտնել «Եկեք Հայաստան. դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք» բավական տարօրինակ անունը կրող ծրագրի արդյունավետության վերաբերյալ, գոնե մենք՝ չենք կարող:

Մասնավորապես՝ բավական կասկածելի է, դիցուք, սփյուռքահայերին Հայաստանի հետ կապող այս ծրագրի հիմքում ընկած գաղափարախոսությունը: Մի՞թե, իրոք, Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ դրսի հայն, ով ծնվել-մեծացել է հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, միայն հայաստանցիներին հարստացնելու ազնիվ մղումից ելնելով,  գալու է այստեղ իր հանգիստն անցկացնելու: Կներե՛ք, բայց նախքան մարդկանց հայրենասիրական զգացմունքներին դիպչելն ու դրանք շահարկելը, նախ հարկավոր է Հայաստանում հանգստի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Այս իմաստով, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե, ասենք, այդ ծրագրին ուղղվող նյութական միջոցներն ուղղվեին տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը, քան՝ անհայտ արդյունավետությամբ ինչ-որ ծրագրի. 2-րդ «Արի տուն»-ի անհրաժեշտություն՝ հաստատ չկա. կուշտ ենք:

Ակնհայտ է, սակայն, որ նմանատիպ ծրագրերի թվի ավելացման հիմնական նպատակը բնավ էլ Հայաստանը հայերով լցնելը չէ. նմանատիպ ծրագրերի շնորհիվ Սփյուռքի նախարարւթյունը կարողանում է բյուջեից հավելյալ գումարներ ստանալ ու դրանք տնօրինել համապատասխան կերպով: Իսկ փողի կարիք, ինչպես հայտնի է, ունեն բոլորը, նույնիսկ՝ Հրանուշ Հակոբյանը…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *