Հրթիռակոծվել է հին Դամասկոսի շրջանը. վիրավորների թվում կան հայեր

timthumb (5)

Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են հին Դամասկոսի շրջանը՝ խախտելով լարվածության մեղմացման՝ Ղութայի գոտու համաձայնությունը:

Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռակոծվել է հատկապես Պապ Թումայի շրջանը:

Հրթիռներից մեկն ընկել է հայ ընտանիքի պատկանող բնակարանի վրա, որտեղ եղել են առողջական խնդիրներ ունեցող տանտերերն ու նրանց խնամող տեղացի մի կին: Հրթիռի պայթյունի հետևանքով խնամակալը մահացել է, իսկ տանտերերը վիրավորվել են: Նրանց անմիջապես հոսպիտալացրել են:

Բնակարանը նույնպես վնասվել է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *