ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրը

timthumb

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրերը:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու լուրերի հետ կապված ոչինչ չեն կարող ասել:

«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Օրաթերթը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ գործի շրջանակներում է Լևոն Երանոսյանը հրավիրվել հարցաքննության՝ միայն հիշեցնելով նրա անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց իրադարձությունների մասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *