Ձեզ խնդրում եմ որպես նախկին վարչապետի փոքր եղբայր. մտածե՛ք նախքան կոճակը սեղմելը

timthumb (2)

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ այսօր պատգամավորները խոսում են ամեն ինչից, բայց չեն խոսում ներկա իրավիճակից․ «Մենք պարփակվել ենք դահլիճում, մոռանալով, որ ԵԼՔ կա նաև փողոցում»,-ասաց  Սարգսյանը՝ պնդելով, որ ընտրություններն են հարցի հիմնական հանգուցալուծումը և ստեղծված իրավիճակը խախտված ընտրության արդյունքն է։

«Նիկոլ Փաշինյանն է այն  գարանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել, այո՛, ինքը գարանտ է։ Խնդիր կա. եկեք ընդունենք, որ մեր երկրի ամենաէական խնդիրը անկախության խնդիրն է և մենք խնդիրները կարողանում ենք լուծել, երբ կա լեգիտիմ իշխանություն։ Դուք ի՞նչ եք մտածում՝ որ ժողովորդը մի անգամ էլ պարտվի, մենք քաղաքականությա՞մբ ենք զբաղվելու։ Մարդը գնալու է այլ լուծումների, զենքի է դիմելու»,-Ազգային ժողովում ելույթ ունեցավ պատգամավորը՝ ընդգծելով, որ կարևոր խնդիրը թողած՝ պատգամավորները  նստել-քննարկում են՝ Փաշինյանը կարո՞ղ է, թե՞ չի կարող։

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր Փաշինյանի տված պատասխաններից զարմացած է․«Եղբորիցս հետո որևէ վարչապետի ծրագիր ներկայացնելուց հետո որևէ մեկի պատասխաններն այդքան չափված-ձևված չեն եղել։ Ես խնդրում եմ ձեզ՝ որպես նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի փոքր եղբայր. մտածե՛ք սրա  մասին»,-ասաց Սարգսյանը՝ պատգամավորներին կոչ անելով լավ մտածել՝ նախքան կոճակը սեղմելը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *