Ձերբակալվել է քրեական հեղինակություն «ալավերդցի Վահագը»

timthumb (17)

Այսօր առավոտյան ձերբակալվել է «Թուֆենկյան» հյուրանոցի բակում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, նույն ինքը՝ ալավերդցի Վահագը:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին ժամը 13.30-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կրակոցներ էր հնչել, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *