«Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործը կարճվել է

timthumb (3)

«Ճաճոյի Էդոյի» որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործը կարճվել է: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գործը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով:

Հիշեցնենք, որ Տիգրան Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրվում էր նրա կինը։ Մարտիրոսյանի դիակը հայտնաբերվել էր տանը՝ հրազենային վնասվածքներով։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Տիգրան Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրվող կինը մեղսունակ է ճանաչվել, սակայն գտնվել է աֆեկտի վիճակում։ Ըստ ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ կինը մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և կարող էր գիտակցել իր կատարած արարքի վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել իր գործողությունները, ուստի՝ ճանաչվել է մեղսունակ:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:

Կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *