Պաշտոնից կառչած Գևորգյանի զարմանքն ու շփոթմունքը անկասկած մեծ էր, երբ դեկտեմբերի 17-ին Հրաչյա Ռոստոմյանը ստացավ ԱԻԲԱ-ի նամակը, ու պարզաբանեց, որ այս ամիսների ընթացքում միջազգային բռնցքամարտի միությունը ուսումնասիրել է ՀԲՖ նախագահի ընտրությունների անցկացման կարգը, ու գտնում է, որ այն չի համապատասխանում կանոնակարգին ու նորմերին, և պետք է անցկացվեն նոր ընտրություններ՝ սահմանված կարգի համաձայն։ Կարծես թե վերջ, այսքանով պետք է վերջ դրվեր Արթուր Գևորգյանի հոխորտոցներին, ճշմարտությունը բարձրացավ ջրի երես։ Բայց իրավիճակը էլ ավելի խճճելու շանսը բաց չթողնող Գևորգյանը, իրեն հոգեհարազատ ոճով, լրատվականներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ԱԻԲԱ-ն չպետք է խառնվի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների գործընթացի մեջ, և որ այս խնդիրը պետք է կարգավորվի մեր երկրի ներսում, ՀԲՖ կանոնադրության համաձայն։
Այս հարցազրույցից հետո երևաց ցավալի իրականությունը, Գևորգյանը, ելնելով տվյալ իրավիճակից փոխում է իր կարծիքը, սկզբում «թաքնվում էր» ԱԻԲԱ-ի ետևում, տեսնելով, որ այն այլևս բացահայտել է իր կեղծարարությունը, երկրի օրենսդրությամբ է փորձում պաշտպանվել։ Ու այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է բռնցքամարտի ապագան վստահել նման մարդու։ Այլևս թույլ չենք տալու, որ խաբելով ու խեղաթյուրելով իրականությունը, որևէ մեկը մնա իր պաշտոնում: Անկասկան բռնցքամարտի ֆեդերացիան կունենա նոր նախագահ, մնում է հուսալ, որ գևորգյանանմանները միջազգային հարթակներում, այլևս չեն գցի հայկական բռնցքամարտի բարի համբավը։