Մակրոնը կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել Կատարի դեմ էմբարգոն

timthumb (7)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել որքան հնարավոր է արագ վերացնել Կատարի նկատմամբ էմբարգոն: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  Ֆրանսիայի նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը նշել է, որ էմբարգոն վնասում է Կատարի բնակչությանը:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրասնպորտային կապն այդ երկրի հետ՝ մեղադրելով Կատարին ահաբեկչությանը սատարելու և իրենց երկրների գործերին միջամտելու մեջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *