ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները պաղեստինա- իսրայելական խնդրի կարգավորման ուղղությամբ

0

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը գտնվում է քաղաքական «կաթվածահար» վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը: Նա կոչ է արել անվտանգության խորհրդին աջակցություն ցուցաբերել մերձավորարևելյան քառյակին’ ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար:

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին «քառյակի հետ անհապաղ վերսկսել երկխոսությունը»: «Հանուն խաղաղության կողմերը պետք է գնան անհրաժեշտ փոխզիջումների: Միաժամանակ տարածաշրջանի պետությունները և միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշումը գործադրեն կողմերի նկատմամբ»,- ասել է Բան Կի-Մունը: Նա նաև ընդգծել է, որ խաղաղությանը հասնելու անհաջողությունները խթանում են ծայրահեղականությունը տարածաշրջանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *