Սերբիայում ձերբակալվել է 21-ամյա վահաբական, որը կասկածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:
Ինչպես հաղորդում է pravda.ru-ն, հարձակումը պետք է տեղի ունենար Պուտինի՝ հունվարի 17-ին Բելգրադ կատարելիք այցի ընթացքում:
Ոստիկանության ուշադրությունը գրավել է երիտասարդի ուսապարկը, որում օպտիկական նշանակետով հրացան է հայտնաբերվել:
Երիտասարդի տանը խուզարկություն է իրականացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել են զինանոց, ռումբի պատրաստման համար սարքավորումներ, քիմիական նյութեր, «ԻՊ» ահաբեկչական խմբավորման դրոշ, քարոզչական նյութեր ու գրականություն:
Պուտինն ահաբեկիչների թիրախում է հայտնվել ԻՊ-ին հայտարարած պատերազմի պատճառով:
Անվտանգության փորձագետ Ջեւադ Գալլիեւիչի կարծիքով՝ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, միայնակ չի գործել: Նրա կարծիքով՝ ահաբեկչական սպառնալիքի արմատները կապ ունեն հարեւան Բոսնիա եւ Հերցեգովինայի մուսուլմանական մասի հետ: