Մահվան ելքով վրաերթ Աբովյան քաղաքում. Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

timthumb

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի:

shamshyan.com-ի տեղեկություններով, Կոտայքի բաժնի ոստիկանները, քննիչները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, թե ինչ մակնիշի և համարանաիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել ու օպերատիվ քննչական խմբերը մեկնել են կասկածյալի բնակության հասցե և 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ 59-ամյա Ռուբեն Հակոբյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահապանվող հատուկ տարածք, իսկ կասկածյալ վարորդ Ռ. Հակոբյանը տեղափոխվեց բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, որտեղ պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը Ռ. Հակոբյանը չի եղել, ինչի համար էլ քննիչի կողմից կատարվելու են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո պարզ կլինի վարորդը Ռ. Հակոբյանն է եղել, թե ոչ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *