Մահվան ելքով վրաերթ Երևանում

timthumb (5)

Երեկ՝ մայիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Գարիկ Մուրադյանը Կոմիտասի պողոտայի 41/9 հասցեի՝ «Արաբկիր» հանրախանութի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 AՏ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Հուսիկ Հարությունյանին։

Վարորդն օգնել է վրաերթի ենթարկվածին, ով գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ժամը 01։20-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *