Մահվան ելքով վրաերթ. «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով 27 մետր շպրտել է հետիոտնին

timthumb (13)

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է:

Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր:

Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *