Մանվել Գրիգորյանը կողմ է Վիգեն Սարգսյանի նախաձեռնություններին (տեսանյութ)

timthumb

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը դիրքորոշում է հայտնում մի շարք կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Գեներալը միանշանակ կողմ է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ «Պաշտպանության մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին:

Զորավար Մանվել Գրիգորյանը հաստատում է, որ ինքը կողմնակից է կամավորության սկզբունքով աղջիկներին բանակ զորակոչելուն: ԵԿՄ առաջնորդն ընդգծում է, որ արդեն երկար տարիներ Երկրապահում տղաների կողքին կամավորության սկզբունքով «Պատանի երկրապահում» ընդգրկվում են նաեւ աղջիկները:

Մանվել Գրիգորյանը նաեւ ներկայացրեց, որ հավուր պատշաճի նշվելու է 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակը: 5-րդ բրիգադը պատերազմի ամենաթեժ տարիներին ամենամեծ բանակային կազմավորումն է եղել Արցախի պաշտպանության բանակից հետո:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *