Մատաղիսի զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները պաշտոնանկ են արվել

timthumb (1)

Մայիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երեք զինծառայող ջրահեղձ էին եղել։

Այդ դեպքով զորամասի հրամանատարը և նրա երկու տեղակալները պաշտոնանկ են արվել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *