Մատչելի գնով բնակարան, մինի ֆերմա և ուսման վարձի ամբողջական փոխհատուցում՝ ինքնակամ առաջնագիծ մեկնողներին

IMG_1482

Այսօր կազմակերպված «Ազգ-բանակ 2017» համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախարարության առաջարկած երկու խոշոր ծրագրերը, որոնք ունեն «Պատիվ ունեմ» և «Ես եմ» խորագրերը: Նախարարի բնորոշմամբ՝ «Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարն է՝ բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Այսինքն՝ ըստ առաջարկվոող ծրագրի՝ բուհերում տարկետում կտրամադրիվի այն երիտասարդներին, ովքեր ցանկություն կհայտնեն բուհն ավարտելուց հետո երեք տարի ժամկետով որպես սպա աշխատել հայկական բանակում:

 

«Ես եմ» ծրագիրն իրենից ներկայացնում է խրախուսական միջոցներ նրանց համար, ովքեր ինքնակամ որոշել են ծառայել առաջնագծում: «Ես եմ» ծրագրով պետությունն առաջնագծում ինքնակամ ծառայության մեկնածներին տրամադրում է մատչելի գնով բնակարան, մինի ֆերմա և ուսման վարձի ամբողջական փոխհատուցում:

 

Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ այս ծրագրով՝ տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է պետության առավել արդյունավետ ծառայելու միջոցի, որի դիմաց պետությունը կտրամադրի բարձր վարձատրվող աշխատանք:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *