Մարգարիտ Եսայանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին խորհուրդ է տալիս ուռճացված շոուներով չզբավել

timthumb (3)

Ազգային ժողովում մեկնարկեց  հերթական քառօրյան, որը սկսեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների դժգոհությամբ: Այս խմբակցության պատգամավորները հայտարարում էին, որ պետությունը միտումնավոր հարկային տեռորի է ենթարկում փոքր բիզնեսի ներկյացուցիչներին, ինչի հետևանքով էլ «Առինջ մոլ»-ի առևտրականները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դիմաց:

Խմբակցության պատգմավորներից  Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ հարկայինի աշխատակիցներն անօրինական են տուգանում առևտրականներին և դրա համար դիմում են այնպիսի ստոր միջոցների, ինչպիսին, օրինակ, ՀԴՄ սարքերի  նախապես անջատումն է: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների պահանջն է՝ ստեղծել ստուգիչ հանձնաժողով և «Առինջ մոլ»-ի տեռորի ենթարկված առևտրականների հարցը մտցնել ԱԺ քառօրյա՝ դարձնելով քննարկման թեմա:

Պատգամավորներն այսպես երկար պահանջներ կներկայացնեին, եթե գործին չմիջամտեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Մարգարիտ Եսայանն իր ընդդիմադիր գործընկերներին հիշեցնելով. «Ես՝ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Մարգարիտ Եսայանս, անցյալ շաբաթ հանդիպել եմ առևտրականների հետ, ովքեր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանց հարցրերին նույն օրը, շատ արագ պատասխաններ է տվել նաևՊԵԿ ղեկավարը: Այնպես որ, խորհուրդ կտամ, եթե քննարկելու լուրջ հարց կա, դա քննարկեք, թէ չէ պետք չէ ուռճացված շոուներ սարքել»,-խոսքը եզրափակեց Եսայանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *