Մարդը, որը իր կյանքն է վտանգի տակ դնում, պետք է բարձր վարձատրվի. Ֆելիքս Ցոլակյան

«Պարգևավճարները բավականին օգնեցին, բայց աշխատավարձի բարձրացման խնդիր արդեն դրել ենք, հենց հիմա նախապատրաստվում է մեզ մոտ կառավարության որոշման նախագիծ, որով մենք առաջարկելու ենք փրկարար ծառայության ոչ սպայական կազմի՝ շարքային կազմի աշխատավարձի բարձրացում։ Իսկապես ցածր է աշխատավարձը, մարդը, որը իր կյանքն է վտանգի տակ դնում, պետք է բարձր վարձատրվի»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Լրագրողների հարցին, թե ըստ վարչապետի, ուսադիրներ ունեցող մարդը պետական դրոշի հանդեպ նման վերաբերմունք չի կարող ունենալ, ինչ դիրքորոշում ունի այս հարցում  նախարարը, Ցոլակյանը նշեց․

«Ես համաձայն եմ վարչապետի հետ, գտնում եմ, որ իսկապես մեր սիմվոլներին պետք է նորմալ վերաբերվենք։ Ամերիկացին իր տան բակում Ամերիկայի դրոշն է տնկում, իսկ մենք էդ մշակույթը չունենք դեռ, որոշ տեղեր կա Երևանում, բայց քիչ է։ Վարչապետի հետ համաձայն եմ, մի քանի առումներով էլ ավելի կոշտ պիտի լինի այդ հարցերում»,-ասաց նա։

Լրագրողների մեկ այլ հարցին, թե ԱԻՆ-ում ովքե՞ր են պատասխանատու դրոշի համար, Ցոլակյանը պատասխանեց․

«Դրոշները ամեն տեղ դրած չի, որ պատասխանատուներ լինեն, ինչ պատասխանատուի մասին է խոսքը, եթե կոնկրետ աշխատասենյակում է դրած, ուրեմն՝ պատասխատուն դու ես։ Այլ բան է, որ կարող է նաև վերադասը պատասխան տալ դրա համար։ Կողմ եմ, որ վերադասն էլ պատասխան տա, որ չի տեսել, չի հետևել»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *