Մարզպետները բան չունեն անելու, իրենց էլ ավելացրեք

timthumb (3)

Կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգի երրորդ հանձնարակաանը վերաբերում էր էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ու դրան առնչվող խնդիրներին։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է, որ այս համակարգին միանան բոլոր քաղաքային և մարզային բժշկական կազմակերպությունները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչապետը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների՝ 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությունների տակ գործող բոլոր բժշկական հաստատությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի՝ համացանց մուտք գործելու և էլեկտրոնային համակարգին ինտեգրվելու համար։

Կատարված աշխատանքի արդյունքները վարչապետը հանձնարարեց ներկայացնել Կառավարություն․ «Այստեղ մարզպետները բան չունեն անելու, էս հանձարարականի մեջ մարզպետներին էլ պետք ա ավելացնել։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք։ Դա է, չէ՞ պրոբլեմը»,-հանձնարարականն ավարտեց վարչապետը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *