Մարմնավաճառները Կառավարության շենքի մոտ սպասում են վարչապետին, որ հարձակվեն

Capture

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր Կառավարության շենքի դիմաց կամակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու  ներքո գտնվող «Յանդեքս» տաքսի ծառայությունը գործն իրենց ձեռքից խլել է և օնլայն տաքսիների ներդրումը Հայաստանում եկել է ոչնչացնելո ոչ օնլայն տաքսու միջոցով փող աշխատող մարդկանվց.

«Էս երկրում Տրանսպորտի նախարարություն վերջը լինելու է, տրանսպորտի մասնագետ վերջը լինելու է, թե ոչ: Մեզ լիցնեզավորեցին, ստիպեցին տաս տարվա մեքենաներ առնել, 15000 հոգու քցել են: Մենք հիմա մեր փողերն են ուզում: Եթե պետք է ուսումնական կենտրոն էլ կբացենք, որ ժողովուրդը չզզվի տաքսի հասկացությունից: Տաքսու վարորդն այսօր հացի խնդիր էր լուծում, դա էլ են ձեռքից վերցնում»,-ասաց Հովհաննսիյանը:

Վերջինս նշեց, որ իրենց շահերը անգամ չեն պաշտպանում անգամ Ազգային ժողովում և մի անգամ  էլ այնտեղ էին հասցրել ՀՀԿ-ի Բուրաստան տատիկին ՝ բողոքով ավտովարորդներին անիծելու համար:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր իրենց հետ Կառավարության շենքի դիմաց են բերել մարմնավաճռների. «Հենց վարչապետը հայտնվի՝ կրծքերը բացելու են, հարձակվեն վրեն»,-ասացՀովհաննիսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *