Մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ

timthumb (3)

ՀՀ ԱԺ-ն այսօր մինչ քվեարկության կդներ «Հանրաքվեի մասին» և կից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդով:

Նախագիծը դրվեց առաջին ընթերցմամբ քվեարկության և ընդունվեց 64 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ցուցատախտակը ցույց է տալիս, որ վերջին շարքում նստած ՀՀԿ-ականները կողմ են քվեարկել, սակայն նրանք նույնիսկ ներկա չեն դահլիճում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հակառակվեց՝ նշելով, թե այդ պատգամավորներն ուղղակի լքել են նիստերի դահլիճը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ օրինական է եղել ամեն ինչ, ինչը ցուցատախտակն է նաև ցույց տվել: Բացի այդ, նա ընդգծեց, որ 64 ձայնը բավական է, որ այդ օրենքն ընդունվեր: 

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ 61 ձայնը խախտում է, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ գործուղման մեջ գտնվող 3 պատգամավոր կողմ քվեարկության ձայն է թողել։ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, մինչդեռ նրա տեղը քվեարկություն է իրականացվել։

«Ելք»-ի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց. «Այս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ: Որերորդ անգամ բախվում ենք այս խնդրին, երբ մեկը մյուսի փոխարեն է քվեարկում: Մի՛ մտածեք, որ լղոզելով անցնելու է: Մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ, կարողանում եք՝ ապահովե՛ք ձեր պատգամավորների քանակը, եթե ոչ՝ մի՛ արեք»:

ԱԺ նախագահը պատասխանեց, որ ինքը հարգում է բոլորին, բոլորի կարծիքներն էլ հաշվի է առնում. «Երբ պատգամավորները դուրս եկան, դուք նոր արձագանքեցիք»,- ասաց խորհրդարանի ղեկավարը:

«Ելք» խմբակցության ղեկավարը շարունակեց պնդել, որ լավ իմանալով, որ պատգամավորները տեղում չեն եղել՝ նայում են իրենց աչքերի մեջ ու ստում. «Վատն այն է, որ երկրի առաջին դեմքերը կարող են նայել մեր աչքերին ու իրենց սուտն առաջ տանել»։

Շարմազանովը ամփոփեց՝ արդեն անհրաժեշտ ձայները ապահովվել են, նախագիծն էլ ընդունվել է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *