Մեծահարուստ դեսպան Սերգեյ Մանասերյանին ևս մեկ պաշտոն տվեցին

timthumb

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, Չինաստանում ներկայիս դեսպան Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին)»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Նշենք, որ Սերգեյ Մանասերյանը համատեղության կարգով դեսպան լինելու մեծ փորձ ունի, օրինակ՝ 1999-2004թթ. նա  համատեղության կարգով եղել է ՀՀ դեսպան նաև Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (1999), Մարոկկոյի Թագավորությունում (2000), Եթովպիայի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունում (2001), Լիբիայում (2001), Սուդանի Հանրապետությունում (2003) և Օմանի Սուլթանությունում (2003):

Այնուհետև, 2005-2010թթ. Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2016թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Իսկ ահա այսօր արդեն նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Նկատենք, որ Մանասերյանը դեռևս Չինաստանի դեսպան նշանակվելու տարում իր հայտարարագրում բացի անշարժ գույքից, հայտարարագրել է ավտոմեքենա: Իսկ դրա նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մանասերյանն ունեցել է ընդամենը 200 եվրո, որը հարկային տարվա վերջում դարձել է 150 եվրո, իսկ փոխնախարար եղած ժամանակ նրա տարեկան եկամուտը կազմել 5 միլիոն 478 հազար դրամ:

Սերգեյ Մանասերյանի կնոջ՝ Իրինա Մանասերյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ դեսպանի կնոջ միակ եկամուտը աշխատավարձն է, որը հարկային տարում կազմել է մեկ միլիոն 442 հազար դրամ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *