Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա. ՈւՂԻՂ

timthumb (5)

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլի նախագահությամբ հունիսի 22-ին Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը: Բելգիայի թագավորական ակադեմիա են ժամանում մասնակից առաջնորդները. ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է գագաթնաժողովի անցկացման վայր:

Գագաթնաժողովին ներկա են լինելու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին: Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

ԵԺԿ գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրներից մասնակցում են նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի ղեկավարները:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *