Մենաշնորհ չի՝ գերիշխող է

timthumb (2)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական լսումները: Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իր ղեկավարած գերատեսչությունն իր գործառույթները չի կատարում հավուր պատշաճի, որի պարագայում մենք չէինք ունենա այնպիսի իրավիճակ, երբ շուկայում ունեցանք գնաճ, որը շատ դեպքերում չհիմնավորված է. «Ինչո՞ւ չեք կարողանում ներազդել գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի վրա, բա Կառավարության կարգավորիչ դերը ո՞րն է, եթե չեք զսպում, բա ձեր դերը որտե՞ղ է»:

Սարգսյանի հարցին ի պատասխան՝ Արտակ Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն իր գործառույթներն իրականացնում է, որի հետևանքով էլ մեր երկրում մենաշնորհներ չկան. «Մեզ մոտ մենաշնորհներ չկան, քանի որ, ըստ օրենսդրության, մենաշնորհներին պատկանում է շուկայի հարյուր տոկոսը: Սրա փոխարեն՝ մենք ունենք խոշոր ընկերություններ, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում»,-ասաց Շաբոյանը՝ ընդգծելով, որ խոշորներին էլ նույնպես հետևում են՝ նրանց գործունեությունն ու գնային քաղաքականությունը մշտապես պահելով ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում, իսկ իրենք հսկում են նրանց գնային քաղաքականությունը:

Ըստ Շաբոյանի՝ խոշոր ընկերությունների գնագոյացման և գնային չարաշահումների դեպքում ընկերությունը պատժիչ միջոցների է դիմում:

Շաբոյանը օրինակ բերեց Հայաստանում շաքարավազի շուկայի շուրջ տիրող իրավիճակը, ընդգծելով, որ հենց այդ միջոցառումների շնորհիվ է, որ շաքարավազի շուկայի խոշոր ներկրող ընկերությանը զուգահեռ՝ հայտնվել են այլ ներկրողներ, ինչ էլ բերել է շաքարավազի գնի նվազման:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *