ԱԺ-ում պատգամավորները և կառավարության անդամները ելույթներ են ունենում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում ասաց․ «2018 թվականի բյուջեի կատարողականը կարող ենք բաժանել երկու մասի՝ մինչև հեղափոխություն և դրանից հետո։ Մենք այսօր չունենք ներդրումների հստակ համակարգ։ Ներդրողները գալիս-հանդիպում են վարչապետի, փոխվարչապետի, նախարարների հետ հետ, սակայն չկան մեխանիզմներ, թե ինչպես են այդ ներդրումները կատարվելու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք օրենք, որ այդ օրենքով սահմանվի ներդրումներ ներգրավելու, ընդունելու պատասխանատվությունը։ Այո, կարող է նաև ներդրումային ծրագիրը մերժվել, որը հավատ չի ներշնչում, բայց դա պետք է լինի օրենքով»։
Մանրամասները՝ տեսանյութում։