Մենք իրար աջակցում ենք բոլոր միջազգային կառույցներում. մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո փակ ձևաչափով հանդիպումը

timthumb (3)

Մինսկում մեկնարկել են Ադրբեջանի և Բելառուսի նախագահների բանակցությունները, որոնք անցկացվում են փակ ընթացակարգով։ Մինչ բուն բանակցությունների մեկնարկը՝ նախագահները կարճատև բաց զրույց են ունեցել, որի ժամանակ Իլհամ Ալիևը փոքրիկ ակնարկներ է արել։

«Մենք իրար աջակցում ենք բոլոր միջազգային կառույցներում, և առևտրատնտեսական կապերն են աճում։ Շատ ակտիվ զարգանում է արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև լավ պատմություն ունի համագործակցությունը ռազմատեխնիկական, մշակութային ու կրթական ոլորտներում»,- ասել է Ալիևը։

«Բոլոր միջազգային կառույցներում» համագործակցությունը հիշատակելիս Ալիևն անկասկած նկատի ունի նաև ՀԱՊԿ-ը, որի անդամ չէ Ադրբեջանը, սակայն իր փաստացի դաշնակից Բելառուսի միջոցով կարողանում է և՛ իմանալ, թե ինչ է քննարկվում ՀԱՊԿ խոհանոցում, և՛ ազդեցություն ունենալ այնտեղի գործընթացների վրա։

Ինչ վերաբերում է հիշատակված ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա դա էլ վերաբերում է, մասնավորապես, հեռահար հրթիռների գնմանը․ խոսքը 300 կմ հեռահարությամբ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է։

Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք շատ են սպասել Ալիևի այցին, քանի որ պարբերական փոխայցերը նաև բարեկամության նշան են։ Լուկաշենկոն նաև հիշատակել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 3,5 անգամ։ Հետաքրքիր է, որ խոսքը 331,5 միլիոն դոլար շրջանառության մասին է, որից 321,9 միլիոն դոլարը Բելառուսի արտահանումն է․ այսինքն՝ փաստացի՝ Ադրբեջանը շատ շահավետ արտաքին շուկա է Բելառուսի համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *