Մենք մարդկանցից մեկանգամյա մանդատ ենք ուզում. «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ

Capture

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին որոշել է մասնակցել նաև նորաստեղծ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, քանի որ «դաշտում նոր ուժերի պակաս է զգացվում»:

Վարչության անդամ Հայկ Գրիգորյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց՝ նախընտրական քարոզարշավի համար տրամադրվող 12 օրը բավարար է իրենց ծրագրերի ներկայացման համար:

Մեր այն դիտարկմանը, թե իրենց նորաստեղծ կուսակցության անդամները հանրության համար բոլորովին անհայտ են, ինչպե՞ս են այդ կարժ ժամանակահատվածում լուծելու այդ խնդիրը, Գրիգորյանը պատասխանեց. «Մենք հայտնի դառնալու խնդիր չունենք, տեսեք՝ այսօր ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ-ականները հայտնի են, բայց վատ իմաստով, մեր ինչի՞ն է պետք այդպիսի հայտնիությունը, կարևորը՝ ժողովուրդն ընդունի մեր գաղափարները և թույլ տա, որ անցնենք խորհրդարան»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչը պնդում է, որ կկարողանան դիմանալ մրցակցությանը քաղաքական հայտնի մյուս ուժերի մեջ և որ ամենակարևորն է՝ իրենց շանսերը բավականին բարձր են գնահատում. «Եթե շանս չունենայինք, չէինք մասնակցի ընտրություններին, ավելին՝ չեմ կարծում, որ ԲՀԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան» և նմանատիպ մյուս կուսակցություններին հասարակությունը քվե կտա: Նրանք վաղուց եղել են ԱԺ-ում և նրանցից հասարակությունը օգուտ չի տեսել, հիմա մենք մարդկանցից մեկանգամյա մանդատ ենք ուզում, որպեսզի նրանք հասկանան՝ մենք կարո՞ղ ենք արդարացնել հույսերը, թե՞ ոչ»:

Կրկին մեր այն դիտարկմանը, թե ընտրություններին մասնակցելը հնարավո՞ր է՝ քաղաքական դաշտում չնչին հետք թողնելն է, կուսակցության ներկայացուցիչը նկատեց. «Մենք շատ վստահ ենք մեր ուժերի վրա»:

Գրիգորյանը հավելեց, որ որ իրենք 20 կետից բաղկացած ծրագիր ունեն, որոնցից ամենակարևորները վերաբերում են կրթության ոլորտի խնդիրներին, ընտրական օրենսգրքի փոփոխությանը և վարչատարածքային բաժանմանը:

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *