Մենք ողջունում ենք ներդրումային ծրագրերի իրականացումը Էներգետիկայի ոլորտում. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

timthumb (2)

«Մենք ողջունում ենք ներդրումային ծրագրերի իրականացումը Էներգետիկայի ոլորտում և պատրաստ ենք մի շարք բարեփոխումներ իրականացնելով, հասնել զգալի արդյունքների»,- այս մասին այսօր, «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Հանդիպմանը ներկա է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Տիգրան Ավինյանի համոզմամբ` Հայաստանի ակտիվ համագործակցությունն արտաքին երկրների Էներգետիկայի ոլորտի մասնագետների հետ՝ կօգնի բարձրացնել մեր արտադրանքի որակն ու արդյունավետությունը:

«ՀՀ-ն մեծ կարևորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Սրան են ուղղված մեր բոլոր քայլերը: Մենք ստեղծում ենք հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար»,- հավելեց Տիգրան Ավինյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանն էլ իր հերթին նշեց, որ առաջիկա տարիների ընթացքում ականատես կլինենք էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացմանը և ընդգծեց, որ շատ հնարավոր է, որ Հայաստանը միջազգային մի շարք երկրների գերազանցի այս ոլորտում գրանցած հաջողություններով:

Նշենք, որ միջոցառմանը ներկա են ավելի քան 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում:

Արմինե Միքայելյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *