Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ փոփոխություններ անել

timthumb (9)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող քննադատություններին, թե կառավարության ծրագրում հստակություն չկա,  նշված չէ, թե ինչ տնտեսական աճ է ակնկալվում և աղքատությունը որքանով է նվազելու։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն այս պահին խնդիր ունի առաջին հերթին գնահատել երկրի տնտեսության ստվերայնության ծավալները. «Դա շատ կարևոր հարց է։ Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ տոկոս ստվեր ունի։ Կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46 տոկոս, և այդպես շարունակ։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում կառավարության ծրագրերի մեջ ֆիքսված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ պատրաստվում ենք երկրում լրջագույն փոփոխություններ անել։ Եվ այդ փոփոխություններն իրենք կբերեն արդյունքների, չեն կարող չբերել արդյունքների»,— ընդգծեց Փաշինյանը։

Հարցին, թե այսօր կառավարության ծրագիրն ընդունվելու դեպքում հաջորդ մեխանիզմը իր հրաժարականն է լինելու արտահերթ ընտրությունների համար, ե՞րբ սպասել իր հրաժարականին, Փաշինյանը պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ խմբակցությունից գործարարների դուրս գալն ու իր ծրագրին կողմ քվեարկելը կարո՞ղ է մեղմացուցիչ հանգամանք լինել նրանց համար, եթե ԱԱԾ-ն որևէ չարաշահում հայտնաբերի նրանց բիզնեսներում, Փաշինյանը պատասխանեց.  «ԱԱԾ-ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է, և այդ  գործողությունները մինչև վերջ շարունակվելու են և լինելու են այն սկզբունքների շրջանակներում, որ ես իմ ելույթում ասացի»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *