Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահը՝ ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին

timthumb

Բնակչության 4 միլիոնանոց նշաձողը Հայաստանի նորմալ զարգացման նախապայմանն է և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում մինչև 2040թ. Հայաստանի բնակչության նման ցուցանիշի հասնելը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահն ասել է, որ չնայած այս ուղղությամբ կոնկրետ գործողությունների ծրագիր դեռևս, սակայն իր ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղված է հենց այդ հարցերով: «Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրը այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար կամ գոնե  զրոյական։ Մենք, ակնհայտ է, որ ծնունդ, մահ ամուսնություն, ամուսնալուծություն բնական ճանապարհով  չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի»,- նշել է Նախագահ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ  շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն  դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։  «Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից  չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել»,- եզրափակել է ՀՀ Նախագահը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *