Մերօրյա աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկը՝ Կառլոս Շակալը (ֆոտո)

Без названия

Նկարում մերօրյա աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկն է՝ ծագումով վենեսուելացի 67-ամյա Իլչին Ռամիրես Սանչեսը, նույն ինքը՝ Կառլոս Շակալը:

 

Պաղեստինցի «ապստամբների» հետ սերտ առնչություններ ունեցած Շակալի անվան հետ են կապվում 1970-80-ականներին Արևմուտքում՝ մասնավորապես Եվրոպայում տեղի ունեցած ամենահնչեղ ահաբեկչական հարձակումներից մի քանիսը՝ Փարիզում ժամանցի վայրերի պայթեցումից ,մինչև Վիննեայում OPEC-ի նստավայրի գրավում, Ուգանդայում Air France-ի մարդատար օդանավի զավթում(ի դեպ, հենց այս գործողության հետևանքով է մահացել Իսրայելի գործող վարչապետ Բ.Նեթանյահուի եղբայրը) և այլն: Բազմաթիվ տարաբնույթ բռնարարքներ նախաձեռնելուց հետո «անորսալի» ահաբեկիչը ձերբակալվել է միայն 1994թ. Սուդանի մայրաքաղաք Խարտումում, ինչից հետո հանձնվել է Ֆրանսիայի իրավապահ մարմիններին. ի դեպ, ընդամենն օրեր առաջ Շակալը ֆրանսիական դատարանի կողմից դեռևս 1974թ. Փարիզում իրականացրած ահաբեկչության համար դատապարտվեց 3-րդ ցմահ բանտարկությանը(դեռ քանի «ցմահի» էլ դատապարտելու է):
«Ահաբեկչությունը» մարդկությանը դարեր շարունակ սպառնացող, ներկա միջազգային իրավական եզրաբանությամբ՝ ամեանաաղետաբեր և բարդ կանխելի միջազգային բնույթի հանցագործության տեսակն է, որը տարբեր ժամանակաշրջաններում դրսևորվում է «նոր» եղանականերով, իսկ ավելի ճշգրիտ՝ նախկին եղանակների արդիականացմամբ:

 

Фото Armen Petrosyan.

Արմեն Պետրոսյան 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *