«Մեր ժողովրդի դեմ փշալար մի՛ կապեք, թույլ չե՛նք տա». ժողովուրդը փակեց Նժդեհի հրապարակը

timthumb (1)

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող քաղաքացիները չեն ընդունում նաև առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետությունը:
Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան չեղարկված հանդիպումը զայրույթ է առաջացրել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների մոտ և նրանք այսօր ևս փակել են Երևանի բանուկ ճանապարհները:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, մեծ թվով քաղաքացիներ քիչ առաջ փակեցին Գարեգին Նժդեհի հրապարակը: Հատկապես բողոքող քաղաքացիները թույլ չտվեցին փշալարեր տեղափողող ոստիկանական մեքենայի տեղաշարժը.
«Մեր ժողովրդի դեմ փշալար մի՛ կապեք, թույլ չե՛նք տա», «Կարեն Կարապետյանը Սերժից լավը չի», գոռում էին բարկացած քաղաքացիները:
 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *