Մեր որոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյան

timthumb (2)

Մեր որոշումը կլինի միասնական և մենք ամսի 8-ին կունենանք վարչապետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտրությանը։

Հարցին, թե այս անգամ ՀՀԿ-ն չի՞ խոչընդոտի ընտրությունների կայացմանը, քանի որ նախկինում էլ ասացին կքվեարկեն, բայց չքվեարկեցին, Բաղդասարյանը հակադարձեց. «Նախկինում մենք ասել ենք քվեարկության կայացման մասին, իսկ հիմա ասում ենք, որ մենք կօժանդակենք քվեարկությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ նշանակում է ՀՀԿ-ն ազատ քվեարկությա՞ն է թողնելու, Բաղդասարյանը նշեց. «Թույլ տվեք, որ նման հարցերը խմբակցությունը որոշի»:

Ճշտող հարցին, թե խմբակցության մեջ կլինե՞ն պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *