«Մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, քանի դեռ…». Մարիամ Ավագյան

timthumb (1)

«Ադրբեջանական ԽՍՀ-ի փախստականների համագումարի անունից դիմում են Հայաստանի իշխանություններին և լրագրողներին և հայտարարում, որ քանի դեռ Ադրբեջանից ցեղասպանված փախստականների խնդիրները չեն լուծվել և շարունակում են ցիրուցան ապրել, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, մեր զինվորները սահմանին շարունակվելու են զոհվել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ միևնույն ժամանակ հարց ուղղելով ՀՀ  իշխանություններին՝ արդյո՞ք այդ խնդիրը միայն փախստականներին է վերաբերվում:

Ըստ Ավագյանի՝ Ադրբեջանը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ տարիներով կեղծվում է պատմությունը և քաղաքականությունը կառուցում է կեղծիքի վրա: «Ըստ այդ քաղաքականության՝ Հայաստանն է օկուպացրել ադրբեջանակն տարածքները, ուստի, պետք է զատվել օկուպանտից և պատերազմն այս պարագայում շարունակական է լինելու»,-ասաց Ավագյանը և հավելեց, որ Հայաստանյան իշխանությունները պետք է իրականացնեն քաղաքականություն հանուն հայության և հայկական պետականության»:

Անդրադառնալով փախստականների խնդիրներին՝ Ավագյանը նկատեց, որ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից փրկված փախստականներն ապրում են Ամերիկայում, Ռուսաստանում, Արցախում և Հայաստանում. «Նրանք ցրված են ամենուր, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ այսքան տարի անց հայ փախստականների որևէ խնդիր չի լուծվել»: 

Մարիամ Ավագյանը անհիմն որակեց նաև իշխանությունների քայլը, Արցախյան շարժումը կապելով սումգայիթյան դեպքերի հետ՝ նշելով, որ ադրբջանական ԽՍՀ տարածքում ապրող հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվում էր ավելի վաղ. «Ադրբեջանական տարածքում հայության նկատմամբ կատարվածը ցեղասպանության շարունակություն էր և մենք պետական մակարդակով որևէ աջակցություն այս տարիների ընթացքում ցավալի է, որ այդպես էլ չտեսանք: Տարօրինակ է նաև, որ այս տարի Արացախի ազգային ժողովի հանձնաժողովներից մեկը ընդունում է մի շատ թույլ որոշում, Ադրբեջանի տարածքում կատարվածը որակելով ցեղասպանություն: Սա շատ թույլ որոշում է և վտանգում է հենց Արցախյան հակամարտության հարցը»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանն ու Արցախը այս հարցում չունեն հստակ ռազմավարություն, որով կընդդիմանային Ադրբեջանի կեղծիքի վրա կառուցվող ցեղասպան քաղաքականությանը:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *