ՄԻԵԴ-ը հակահայկական որոշում է կայացրել Ցեղասպանության գործով

timthumb (4)

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրութույն է տարածել՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի` «Մերջանը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ընդունած հակահայ որոշմանը, ըստ որի՝ չեղարկվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով թուրք գործիչների դեմ Շվեյցարիայի ֆեդերալ դատարանի վճիռը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ` ՄԻԵԴ-ը հզոր իրավական դիրքորոշում է ցույց տվել բոլոր այն գործողությունների դեմ, որոնք պարտադրում են Ցեղասպանության «փաստարկներն» ընդունել որպես ճշմարտություն:

Նշենք, որ «Մերջանը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ը որոշել է, որ տեղի է ունեցել ազատ արտահայտման իրավունքի խախտում: Ասվում է նաև, թե Շվեյցարիան չի պաշտպանել 3 թուրքերի ազատ խոսքի իրավունքը, որի հետևանքով 2010-ին Շվեյցարիայի ֆեդերալ դատարանը նրանց դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Իսկ այժմ ՄԻԵԴ-ն արդարացել է նրանց` պաշտպանելով խոսքի ազատության իրավունքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *