Միհրան Պողոսյանն օրենք է հեղինակել, որպեսզի իր որդիները բանակից տարկետում ստանան

timthumb

Ազգային ժողովում կողմ կոճակի մեծ սիրահար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով հասցրել է ԴԱՀԿ պետի պաշտոնում իր ֆինանսական ապագան կայունացնել և հզորացնել, հիմա էլ լծված է որդիների ապագան կանոնակարգելու գործին:

Այս պատգամավորը, ով անմասն է մնում խորհրդարանական կյանքին և աչքի է ընկնում միայն իր հագուկապով, բացարձակ պարապուրդի է մատնված և, եթե չունենար անձնական շահարգռվածություն, գուցեև ոչ մի նախաձեռնությամբ էլ հանդես չգար: 6-րդ գումարման Ազգային ժողովում ընդամենը 4 անգամ հարց տված և 1 անգամ ելույթ ունեցած պատգամավորը հեղինակել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողին։

Պատգամավոր հայրիկն իր որդիների կարիերայի համար օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել Ազգային ժողով, որին էլ, Կորյուն Նահապետյանի նախագահությամբ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և ընդգրկել հերթական նիստի օրակարգ:

Փաստորեն, Միհրան Պողոսյանի առաջիկա պլանների մեջ է մտնում իր դպրոցահասակ որդիներին օտարերկրյա պետություններից մեկում ուսումնառության ուղարկելը և այս օրենքն առաջ մղելով՝ նա կունենա օրինական հնարավորություն՝ որդիներին բանակ չուղարկելու:

Իր հարցազրույցներից մեկում Միհրան Պողոսյանն ասել է, թե սա հասարակական պահանջ է և որ ինքը, որպես պատգամավոր, արդեն նման խնդրով 57 դիմում է ստացել: Թե ինչքանով այս օրենքից կօգտվեն շարքային քաղաքացիները, դժվար է ասել, բայց այն, որ Հայաստանում շարքային քաղաքացին ֆինանսապես ի վիճակի չէ իր դպրոցահասակ երեխային ուղարկել արտասահման՝ ուսում ստանալու՝ միանշանակ է: Սրանից հետևություն, որ Միհրան Պողոսյանն օրենք է մշակել իր և իր նման մեծահարուստ ընտանիքների համար, և սա մի նոր լծակ է, որպեսզի իրենց որդիներին ազատեն զինվորական ծառայությունից:

Իսկ ո՞վ  պետք է ծառայի բանակում:

Բնականաբար, կրկին շարքային քաղաքացու որդին:

Ինչո՞ւ:

Որպեսզի միհրանպողոսյանների որդիներն առանց դժվարությունների սովորեն օտար երկրներում:

ԼՈւՐԵՐ.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *