Մինասյանին կարգեցին նախարար, որ պատժեն Կարեն Կարապետյանին

timthumb

ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն համոզմանն է, որ  ՀՅԴ-ն բավական սահուն հարմարվեց իրավիճակի փոփոխությանն այն դեպքում, երբ  մինչ այդ հայտարարում էր, որ լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է. «Այն խնդիրները, առաջնահերթությունները, որ մենք ունեցել ենք նախորդ իշխանության հետ ձևակերպելիս, մենք այդ խնդիրները նոր իշխանության պարագայում ենք տեսնում և բանակցային գործընթաց ենք ունեցել նրանց հետ, հստակեցրել ենք, թե ուր ենք գնում»,-ասաց նա և նշեց, որ իրենց մտահոգությունները հիմնականում փարատվել են:

«Պետք է գիտակցենք, որ կոալիցիաները քաղաքական գործընթացներ են, ամուսնություններ չեն»,-ասաց նա և նշեց, որ երկրում առաջացավ նոր իրավիճակ և ավտոմատ կերպով դադարեց կոալիցան գործել, քանի որ այն խնդիրները, որոնք ուղեգծել էին ՀՀԿ-ի հետ համատեղ՝ առաջ չէր շարժվում, նույնիսկ հետընթաց էր նկատվում:

Ըստ Եղիազարյանի՝ երկրում լարված իրավիճակ ստեղծվեց, իրենց և կոալիցիոն գործընկերոջ մոտեցումները տարբերվեցին: «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել. փոխհամաձայնության մակարդակով առաջարկ է եղել նոր իշխանությունից և պատատրաստակամ ենք աջակցել»,-ասաց նա: Խոսելով Սերժ Սարգսյանին լավագույն թեկնածուն համարելու մասին, նա նշեց, որ Դաշնակցությունը ասել է, որ ամենալավ թեկնածուն իր համար իր թեկնածուն է, բայց կար կոալիցիա և հայտարարել էին, որ կաջակցեն այն թեկնածուին, ում կառաջադրի ՀՀԿ-ն: «Մենք չենք ուրանում նախորդ իշխանությունների հետ մեր հարաբերությունները»,-ասաց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՅԴ նախարարների ընտրությունը, արդյո՞ք կադրերի խնդիր ունենք, և կարելի է ասել, որ Արծվիկ Մինասյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ընտրելը պատասխան էր Կարեն Կարապետյանին, ով հանեց նրան տնտեսական բլոկից, Արթուր Եղիազարյանը նախ ասաց, որ իրենք շատ կադրեր ունեն: «Մենք ունենք մոտցումներ, սկզբունքներ. Արթուր Խաչատրյանը արդարացված մարզպետ էր, Արծվիկ Մինասյանն իր մասնագիությանը համահունչ ներկա պաշտոն է ստանում: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակումներ ենք կատարել և դա փոխվեց, իսկ հիմա վերադարձավ ի շրջանս յուր: Ներկայում Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու հնարավորություն ունի, իսկ նախկինոմ որոշակի վերապահումներ կային»,-ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *