Մի կողմից կրճատումներ, մյուս կողմից՝ պետծառայողների պարգևավճարների ավելացում. սա ո՞նց հասկանանք

timthumb (5)

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի նախաձեռնած՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս նախագծի տրամաբանությունը շատ պարզ է. «Յուրաքանչյուր պետական մարմին ունի պարգևատրման ֆոնդ, որը կազմում է 10 տոկոս: Այս նվազագույն 10 տոկոսանոց ֆոնդը չի վերաբերվում Հանրապետության նախագահի և կառավարության աշխատակազմերին, որտեղ պետական ծառայողների պարգևատրման ֆոնդն ավելին է: Այս նախագծով առաջարկում ենք այդ ցանկում ավելացնել նաև Ազգային ժողովի աշխատակազմը, որը, կարծում եմ, նաև ունի և՛ իրավական, և՛ բարոյական կողմ: Խոսքը վերաբերում է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին, որոնց համար առաջարկում ենք սահմանել այնպիսի հնարավորություն, որ բյուջեի քննարկման ժամանակ կարողանանք նախատեսել ավելի մեծ պարգևատրման ֆոնդ»:

Ըստ զեկուցողի՝ 2017թվականի համար, որպես պետական ծառայողների պարգևավճար, հաշվարկվել է 739 մլն,749 հազար դրամ աշխատավարձի 10 տոկոսը և հիմա իրենք առաջարկում են բարձրացնել այդ շեմը:

Հետաքրքական է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գալով՝ Հայաստանում մեկնարկեց օպտիմալացման բուռն գործընթաց՝ նպատակ ունենալով խնայել պետական բյուջեի գումարները, և հիմա, փաստորեն, Նախագահի, Կառավարության աշխատակազմերի նման բարձր պարգևավճարներ առաջարկվում է սահմանել նաև Աժ աշխատակազմերի պետական ծառայողների համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *