Մի քանի անգամ շեշտել եմ՝ չենք նայելու Սփյուռքին որպես բանկոմատ. Մխիթար Հայրապետյան

timthumb

Մենք խնդիր ունեինք ներկայացնելու հետհեղափոխական Հայաստանի ասելիքը սփյուռքին։ Կարևորագույն կետերից մեկը՝ Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր աշխատանքային 100 օրը ամփոփելով՝ ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մի քանի անգամ շեշտել եմ, որ չենք նայելու Սփյուռքին որպես բանկոմատ։ Հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ՝ Հայաստանը հոգ է տանում սփյուռքի մասին, սփյուռքը՝ Հայաստանի։ Հայաստանը կլինի ուժեղ, եթե սփյուռքը լինի ուժեղ»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ հարաբերությունները պետք է լինեն պետական հայեցակարգի շրջանակներում։

Նախարարը նշեց, որ 100 օրվա աշխատանքային այցի ընթացքում սփյուռքում հանդիպել է ակտիվ փոքրամասնության հետ։

«Բոլոր երկրներում համայնքային ակտիվությունների մեջ ներգրավված է 5-10 տոկոսը։ Մենք խնդիր ունենք ճանաչել սփյուռքը»,-ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են աշխատել հանուն Հայաստանի, Արցախի կայուն զարգացման, սփյուռքում հայկական կառույցների զարգացման, Հայաստան-սփյուռք կապի ուժեղացման համար։

«Սա շատ լավ ընդունվեց ԱՄՆ-ի մեր հայրենակիցների կողմից, քանի որ նախկինում մոտեցումները ոչ այնքան միանշանակ են եղել և պետության համար եղել են մերժվածներ կամ արտոնյալներ։ Մեր օրոք նման  բան չի լինելու։ Նրանք, ովքեր մեզ հետ ցանկանում են աշխատել, մենք կաշխատենք առանց նախապայմանի»,-ասաց Հայրապետյանը և հավելեց, որ Հայաստանի շահերը դրսում ներկայացնելից սփյուռքը պետք է իր ներգրավվածությունն ունենա։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *