Մի օրգանի լավ աշխատելն ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող

timthumb (7)

«Բարձագույն դատական խորհրդում նոր մարդու հայտնվելը զարմանալի կլիներ։ Գագիկ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսոնալ է, ինչո՞ւ պետք է դեմ լինեինք նրա թեկնածությանը։ Եթե մարդը պատվով է աշխատել և զգալի թերություն թույլ չի տվել, ինչո՞ւ պետք է հույս չներշնչի։ Դատական համակարգում եղած կոռուպցիան ես չէի ուզի կապել Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանելյանի հետ, արդար չէ։ Կարծում եմ՝ նրանք արժանի են»,-այսօր Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհդի անդամների ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Արդյո՞ք դատական համակարգում տիրող իրավիճակի համար պատասխանատու չեն, օրինակ՝ Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանն ու Գևորգ Կոստանյանը հարցին՝ պատգամավորը նշեց․ «Կարծում եմ՝  նրանք լծակ չեն ունեցել. եթե ունեցած լինեին, անպայման կգործեին։ Եթե թերություն  կա, որ հասարակության ուշադրության կենտրոնում է և դա կապում եք Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հետ՝ արդար չէ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ որևիցե մեկը Սահմանադրական դատարանի նախագահի կամ Գլխավոր դատախազի ձեռքը չի բռնել․ «Սահմանադրական դատարանի նախագահը կամ Գլխավոր դատախազը չէին կարող այդ աստիճան փոփոխության ենթարկել դատական համակարգը։ Գոյություն ունի համակարգ, որի մեջ անհատները չեն կարող այն ազդեցութունն ունենալ՝ ինչպես ուզում եք։ Այս համակարգը մի մեծ օրգանիզմ է և մի օրգանի լավ աշխատելն ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *