Մխիթարյանն ու Օբամեյանգը որակ բերեցին թիմ. Ռեմսի

timthumb (4)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Էվերթոն»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ահարոն Ռեմսին խաղից հետո խոսել է թիմի նորեկների՝ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր Էմերիկ Օբամեյնագի մասին:

«Հուսով եմ՝ նրանք կօգնեն մեզ վստահ ավարտել մրցաշրջանը: Նրանք որակ բերեցին թիմ: Բոլորս էլ գիտեինք, թե ինչպես էին նրանք միասին խաղում Դորտմունդում:

Նրանք այս խաղում իրար հիանալի հասկանում էին: Օբամեյանգը հիանալի գոլ խփեց, իսկ Մխիթարյանը  մի քանի գոլային փոխանցում կատարեց: Շատ ուրախ ենք, որ նրանք այստեղ են»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է լոնդոնյան թիմի պաշտոնական խաղը:

Այս խաղում Մխիթարյանը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *