Մխչյանում ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ

timthumb

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գտնվող բենզալցակայանի դիմաց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս և ծալովի դանակ:

Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն ձեռքերով հարվածել է Հրանտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 1.30-ին, Տիգրան Պ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *