Մոսկովյան «Aquatherm Moscow 2018» ցուցահանդեսին Հայաստանից ներկայացել է Bitherm ապրանքանիշը

timthumb

«Bitherm»-ը առաջին հայկական բրենդն է շինարարության ոլորտում, որն արդեն 2-րդ անգամ մասնակցում է Մոսկովյան «Aquatherm Moscow» միջազգային հեղինակավոր ամենամյա ցուցահանդեսին:
 
Փետրվարի 6-ից 9-ը Մոսկվայում անցկացվում է «Aquatherm Moscow 2018» ցուցահանդեսը, որը 2008-ից կազմակերպվում է ռուսական շուկայում Reed Exhibitions և ITE ընկերությունների կողմից: Այն առաջատար տեղ է գրավում ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, սանիտարական համակարգի ոլորտներում:
 
Aquatherm Moscow-ը բացառիկ հարթակ է, որը ներգրավում է այն հատվածին, որն ապահովում է շուկայի մասնակիցների՝ արտադրողների, մատակարարների, վաճառողների և վերջնական սպառողների արդյունավետ համագործակցությունը: Այստեղ Bitherm խողովակների հարևան տաղավարներում ներկայացված են նաև մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, ինչպիսիք են՝ BAXI, Merlin, Aquatechnik ընկերությունները:
 
Անդրադառնալով Aquatherm Moscow 2018 միջազգային 22-րդ ցուցահանդեսին մասնակցող Bitherm խողովակների առանձնահատկություններին՝ կարևոր է ընդգծել, որ Bitherm խողովակները պատրաստվում են գերմանական նորարար տեխնոլոգիաներով և բարձր որակ հումքից, ինչի շնորհիվ ունեն10 աստիճան դիմացկունություն: Bitherm խողովակներն ու դետալները ստացել են նաևմիջազգային մի շարք հավաստագրեր, որոնք ևս վկայում են հայրենական արտադրանքի բարձրորակ լինելու մասին։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *