Մոսկվան զիջեց մի մասը՝ ամբողջը պահելու համար

timthumb (1)

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 14-ին Աստանայում կայացած հանդիպմանը ստորագրել են համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր։ Ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար: Այս հարցը խիստ մտահոգում է հազարավոր հայաստանցի վարորդներին, ովքեր Ռուսաստանում զրկված են աշխատելու հնարավորությունից: Հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափում հարցը կարգավորել, ըստ էության, չհաջողվեց, որովհետև ակնհայտ է, որ Մոսկվան այն գործիք է օգտագործում՝ Երևանի վրա ճնշում բանեցնելու նպատակով: Լավ է, որ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները հարցը քննարկել են և համապատասխան որոշում կայացրել, թեև նման հարց առհասարակ չպետք է առաջանար, որովհետև տնտեսական միությունն ինքնին պարտավոր է հնարավորություններ ստեղծել աշխատուժի ազատ տեղաշարժի համար:
Ռուսաստանը շատ քաջ գիտակցում է, որ վարորդական իրավունքների հարցը այն գլոբալ խնդիրը չէ, որում անհրաժեշտ է ամեն գնով հասնել ուզածին: Վերջին շրջանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում զգալի էր ռուսական քաղաքականության հանդեպ հակազդեցությունը և բողոքի ալիքը: Անհրաժեշտ էր մեղմել հակառուսական տրամադրությունները, քանի որ Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որպեսզի իրեն թույլ տա նաև դաշնակիցների հետ գժտվելու շռայլությունը: Պուտինը «մեծահոգաբար» կընդառաջի՝ կանխելու համար Հայաստանում թափ առնող հակառուսական տրամադրությունները կամ դիմացն ինչ-որ բան ստանալով Սերժ Սարգսյանից: Ու մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի այն, թե ինչ է զիջելու Հայաստանը:
 
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *