Մոսկվան կկառավարի՞ արցախյան ստատուս-քվոն

timthumb (2)

ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ սա շատ լավ առիթ է Ռուսաստանի կայունացնող, միավորող դերը նշելու համար։ Ընդ որում՝ Սարգսյանի այդ կարծիքը միանշանակորեն կիսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի պաշտոնում արդեն իսկ պաշտոնապես առաջադրված Պուտինին հաջողություն են մաղթել, նշելով՝ հաջողությունը կասկած չի հարոցում: Այս համատեքստում ուշագրավ է դառնում այն հարցը, թե ինչ կարելի է սպասել 2018-ին՝ հատկապես Արցախյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունների համատեքստում: Անհրաժեշտ է հաշվի առնել այն կարևորագույն գործոնը, որը 2018-ին ընդառաջ՝ միավորում է Հայաստանին, Ադրբեջանին և ՌԴ-ին: Երեք երկրներում էլ սպասվում են ընտրություններ, և թեև այդ ընտրությունների ինտրիգը մեծ հաշվով զրոյական է, բուն գործընթացի սահուն և անցնցում կազմակերպումը և անցկացումը դառնում է օրակարգի թիվ մեկ խնդիրը, ստվերելով անգամ Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը:

Նախատեսվող ընտրական աժիոտաժից՝ օբյեկտիվորեն չկա որևէ նախադրյալ, որը թույլ է տալիս բեկում ակնկալել կարգավորման գործընթացում: Ապրիլյան պատերազմը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել. եթե մինչ այդ տրամագծորեն տարբեր էին կողմերի դիրքորոշումները կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ, հիմա նույնիսկ փակ է բովանդակային քննարկումների դաշտը, որովհետև Քառօրյա պատերազմից հետո հրադադարը միջազգային նոր երաշխիքներով ամրապնդվելու անհրաժեշտություն ունի: Նման պայմանավորվածություններ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացվել են, սակայն մնացել են թղթի վրա, որովհետև Բաքվում հակադրվում են դրանց` մտավախություններ ունենալով, թե հրադադարի ամրապնդման միջազգային երաշխիքները կհաստատեն նոր ստատուս-քվո, որը ճանապարհ կբացի Արցախի միջազգային ճանաչման համար: Բեկումն ավելի շատ կախված է Հայաստանի քաղաքականությունից եւ կարողունակությունից, ինչը ենթադրում է ինքնիշխանություն, միջազգային ուժային կենտրոնների համար գործընկերային վստահության ձեւավորում, ներքին կառավարման արդյունավետության էական փոփոխություն թե՛ տնտեսա-քաղաքական, թե՛ ժողովրդավարա-իրավական արդիականացման ուղղությամբ: Հռետորաբանության մակարդակում Հայաստանում այդ ամենը կատարվում է, իհարկե՝ կատարվում են նաեւ որոշակի քայլեր, այդ թվում՝ արտաքին ուղղությամբ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում, ի տարբերություն նույն Ադրբեջանի և ՌԴ-ի, պարզ չէ հարցը, թե ի՞նչ իշխանություն է լինելու այդ ամենի համար պատասխանատու, ինչպիսի իշխանական բուրգ է ձեւավորվելու 2018-ից հետո՝ 2022-ին ընդառաջ: Առավել եւս, երբ քիչ հավանական չէ եւ այն, որ 2018-ի ապրիլին այդ խնդիրը ոչ միայն չլուծվի, այլ մտնի ինտրիգի նոր փուլ: Հայաստանում առայժմ գերական մնում է իշխանության վերադասավորման հարցը, որին ենթարկեցվում են մնացյալ բոլոր հարցերը՝ դրանից բխող սաբոտաժային ռիսկերով:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *