Մոսկվան տագնապած է…

պուտին

Պարզվում է՝ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել ոչ միայն Հայաստանի ներքաղաքական դաշտում, այլև մեր երկրի սահմաններից դուրս՝ առաջացնելով բավական լայն արձագանք հատկապես փորձագիտական շրջանակներում: Մասնավորապես՝ բավական հետաքրքրական է Ռուսաստանից ստացվող արձագանքները. տեղի փորձագիտական շրջանակները, պայմանավորված նախևառաջ հայ-ռուսական հարաբերությունների բնույթով, առանձնահատուկ ուշադրությամբ են հետևում այստեղ տեղի ունեցող իրադարձություններին՝ փորձելով հասկանալ՝ ինչ է, ի վերջո, կատարվում Հայաստանում:

Առաջին տպավորությունը, որ ստանում ես Մոսկվայից հնչող փորձագիտական գնահատականներց, այն է, որ այստեղ կարծես սկսում են գիտակցել, որ տարածաշրջանում ռուսական քաղաքականությունն ամենևին էլ կատարյալներից չէ, ու Մոսկվայի կողմից Երևանի ու Բաքվի միջև հավասարության նշան դնելը կարող է չափազանց թանկ արժենալ այս երկրի համար: Մասնավորապես՝ հենց այս մտքին ես հանգում, երբ, օրինակ, ընթերցում ես ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի՝ ռուսական «Պոլիտկոմ» կայքում հրապարակած հոդվածը: Հեղինակը հոդվածում ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ առաջացած շարժումը կարող է օգտագործվել արտաքին ուժերի կողմից՝ ներազդելու Հայաստանի արտաքին կողմնորոշման վրա. Մարկեդոնովը գրեթե ուղղակիորեն շեշտում է այն, որ Երևանում նման իրավիճակի մեղավորը ղարաբաղյան հարցում Կրեմլի վարած ոչ հեռատես քաղաքականությունն է՝ կոչ անելով ռուսական իշխանություններին խաղաղության գործընթաց նախաձեռնելուց առաջ գնահատել հնարավոր ռիսկերը՝ հիշեցնելով, որ Անդրկովկասում ՀՀ-ն միակն է, որ ԵՏՄ անդամ է՝դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Պակաս հետաքրքրական չի ստացվել նաև ռուս մեկ այլ մասնագետի՝ միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի՝ անդրադարձը Երևանում ծավալվող դեպքերին. նա համոզմունք է հայտնել,որ Երևանում ստեղծված իրավիճակը կարող է է՛լ ավելի մոտեցնել պատերզամը Ղարաբաղում՝ ստեղծելով Բաքվի համար անհրաժեշտ դրական ֆոն, ինչը, իր իսկ պնդմամբ, չի բխում ռուսական շահերից:

Ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովն էլ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելիս հանդես է եկել յուրատեսակ նախազգուշացմամբ՝ շեշտելով՝ Մոսկվայի ճնշման փաստը ԼՂ հարցում գուցե դեռ ակնհայտ չէ, բայց դժգոհությունն այդ ուղղությամբ զարգանալու է սպասվող փուլում:

Այսպիսով՝ ինչպես կարելի է եզրակացնել վերը նշված հեղինակների խոսքերից, երևանյան իրադարձությունները հստակ ազդանշան են դարձել Կրեմլի համար, որ տարածաշրջանային այն քաղաքականությունը, որ տարիներ ի վեր ռուսական իշխանությունները նպատակամիտված կերպով իրականցնում են, փաստացի ձախողվել է. երևանյան իրադարձությունները կատարյալ շոկ են դարձել ռուսների համար, որոնք չէին կարող պատկերացնել, որ գործ են ունենալու հասարակության հետ, որի բողոքավոր զանգվածը կարող է դուրս գալ վերահսկղությունից:

Ասել կուզի՝ տեղի ունեցողը փաստում է՝ Մոսկվայի կողմից վարվող «Արքաների դիվանագիտությունը» ֆիասկոյի եզրին է կանգնած, ինչը չի կարող շտկումներ չմտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, ու Ռուսաստանը Հայաստանին հետզհետե սկսի գիտարկել ոչ թե սեփական վասալը՝ Անդրկովկասում, այլ՝ ողնաշարավոր դաշնակից, որի տեսակետների հետ չի կարող հաշվի չնստել (այսինքն՝ այն, ինչ անհրաժեշտ է իշխանություններին՝ հատկապես արցախյան խնդրի հետ կապված…):

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *