«Յուվեցի Կարոյի» սպանության գործով հարցաքննվել է ականատեսը. Հայկ Գրիգորյան

timthumb (2)

Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության վարկածի վերաբերյալ հանրությանը հայտնի տեղեկություններից զատ, լրացուցիչ տեղեկություն չկա:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Հարցին` նախնական հաստատվե՞լ է ինքնասպանության վարկածը` հաշվի առնելով, դիակի ձեռքին եղած ատրճանակը, Գրիգորյանը նշեց. «Յուրաքանչյուր մահվան ելքով գործով միշտ առաջ է քաշվում 6 վարկած, որոնցից մեկն ինքնասպանությունն է»:

Հարցին` գործի շրջանակներում բացի Աբրահամ Մանուկյանից այլ անձինք հարցաքննվե՞լ են, Գրիգորյանը պատասխանեց. «Նախնական՝ հարցաքննվել է ականատեսը: Առաջացել է վեճ` գույքային անհամաձայնության պատճառով, իսկ կրակելու շարժառիթն իմանալու համար անհրաժեշտ էր կրակողը, սակայն ինչպես գիտենք՝ նա այլևս չկա»:

Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանի կողմից «Յուվեցի Կարոյի» սպանությունն իրականացվել է դեռևս 2001 թ. վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած ատրճանակով: Ի դեպ, պետության կողմից պարգևատրված ատրճանակով էր ինքնասպան եղել նաև Նիկոլայ Գաբրիելյանը՝ «Գազի Կոլյան»:

Դիտարկմանը` մտահոգիչ չէ՞ այս երևույթը, հնարավո՞ր է՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն՝ Հայկ Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ՝ որևէ անձ ուղղակի չի պարգևատրվում: Եթե կա հանցավոր մտադրություն, սպանության դիտավորություն, յուրաքանչյուր առարկայով` քարով, դանակով կարելի է իրագործել»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *