Յուրաքանչյուր նախարարի ձախողում տարածվելու է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա

timthumb (3)

Նոր կառավարության կազմը գնահատում եմ շատ դրական, մենք այս պահին գտնվում ենք ոչ ստանդարտ վիճակում և պետք էր մեզ ոչ ստանդարտ մոտեցում, ուստի՝ նոր կառավարությունը գնաց ոչ ստանդարտ լուծման:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ նշելով, որ մտավախություն ունի, որ նոր կառավարության կազմի ցանկացած անդամի ձախողումը կարող է տարածվել ամբողջ կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը` ինչո՞վ էր պայմանավորված վարչապետ Փաշինյանի կողմից Ազգային վիճակագրական ծառայության պետի և ողջ կազմի վերանշանակումը, ինչը դարձավ քննադատության պատճառ, Բաղդասարյանը պատասխանեց. «ԱՎԾ պետը պատվեր է կատարել. պատվիրել են, նա էլ թվեր է նկարել: Հիմա, եթե չլինի այդ պատվերը, թվեր չեն նկարվի։ Իսկ ինչ վերաբերում է ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի վերանշանակմանը, ապա կարծում եմ, դա կատարվել է՝ հաշվի առնելով նրա մասնագիտական որակները»։

Քաղաքագետին խնդրեցինք անդրադառանալ կառավարության տնտեսական բլոկի նշանակումներին։

«Տնտեսական բլոկում, կարծում եմ, պետք էր սպասել, կտրուկ շրջադարձային նշանակումներ չանել, և այդպես էլ արվեց. նշանակվեցին մարդիկ, որոնք նախկինում էլ աշխատել են կառավարության տնտեսական բլոկում»։

Անդրադառնալով Սփյուռքի և Մշակույթի նախրարությունները կառավարությանն առընթեր մարմիններ դարձնելու խոսակցություններին, քաղաքագետը նկատեց, որ ինչպես նախարարությունները կառավարությանն առնթեր մարմին դարձնելու, այնպես էլ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալու որոշումներն ընդամենը կլինեն կառուցվածքային փոփոխություններ, քանի որ այդ մարմինների գործառույթները չեն փոխվի։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *