Յուրի Խաչատուրովը կանցնի իր աշխատանքային պարտականություններին

timthumb (11)

Հատուկ Քննչական Ծառայությունից երեկ ստացվել է Յուրի Խաչատուրովին երկրից մեկնելու թույլտվության միջնորդության պատասխանը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Պատասխանում նշված է՝ արգելք չէ և Յուրի Խաչատուրովը կարող է բացակայել Հայաստանից։ Նշված է նաև, որ նա պարտավոր  է վարույթն իրականցնող մարմնի կանչով ներկայանալ, ինչը նաև մենք էինք նշել և պատրաստակամություն էինք հայտնել ներկայանալ»,-ասաց Պողոսյանը։

Փաստաբանը հավելեց, որ մոտ ժամանակներում Յուրի Խաչատուրովը կանցնի ՀԱՊԿ-ում իր աշխատանքային պարտականությունների կատարմանը հենց տեղակայման վայրում, սակայն նրա երկրից գնալու օրը դեռ հստակ պարզ չէ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *